Բառացիորեն րոպեներ առաջ Մոսկվայում ավարտվեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում Վլադիմիր Կլիչկո-Ալեքսանդր Պովետկին չեմպիոնական մենամարտը: Ինչպես և սպասվում էր, աշխարհի բացարձակ չեմպիոնը տարավ հաղթանակ: Մարտը ցույց տվեց, որ ֆունկցիոնալ պատրաստվածությամբ, ուժային բաղադրիչով Պովետկինն ուկրաինացի բռնցքամարտիկին զիջում էր ակնհայտորեն և մեծ հաջողություն պիտի համարել, որ ռուս բռնցքամարտիկը մարտը տանուլ չտվեց նոկաուտով: Կլիչկո-Պովետկին դիմակայության մանրամասները տես «Իրատես de facto» թերթի առաջիկա համարում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ